տուն Լուրեր Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցում է Սրբոց Նահատակաց եկեղեցու օծմանը

Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցում է Սրբոց Նահատակաց եկեղեցու օծմանը

111
0

Безымянный

Armenpress -ի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությանը: «Արմենպրես»­ի թղթակցի հաղորդմամբ` Գյումրի է ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ, Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին: Պապի ներկայացուցիչն առաջնորդանիստ եկեղեցին օծում է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20­րդի համանախագահությամբ: Արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին, հայ կաթողիկե եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, հայ կաթողիկե համայնքների ղեկավարներ, Անարատ Հղության հայ քույրեր, Գթության միսիոներ քույրեր:

Կաթոլիկ առաջնորդարանի երգչախմբի կատարմամբ հնչում են հոգևոր երգեր. օծման տեքստերն ընթերցվում են հայերեն, իտալերեն, անգլերեն: Օծվում են եկեղեցու սյուների, կողմերի ու դռների 18 խաչերը: Արարողությանը ներկա են քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, Հայաստանի հասարակական­քաղաքական գործիչներ:

Մանրամասները՝ այստեղ: