Այսօր Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող տեխնոլոգիական կենտրոնի 3-րդ հարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ նույն շենքի հարեւանությամբ «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետաքրքիրն այն է, որ լրագրողները նախագահի այցից առաջ կամ հետո նոր միայն հնարավորություն ունեին գնալ տվյալ կառույց ու լուսաբանել տվյալ իրադարձությունը: Օրինակ՝ «Թումո» կենտրոն կարողացանք այցելել միայն այն ժամանակ, երբ այնտեղից նախագահը ոտքը դուրս դրեց:
Անձամբ ականատես եղանք, թե ինչպես թիվ 22 միկրոավտոբուսի վարորդներից մեկը ստիպված եղավ զարտուղի, նեղ ու վտանգավոր ճանապարհներով անցնել, քանի որ չէին թույլատրում անցնել կենտրոնական զբոսայգու մոտով: «Հարամ է էսպես գալը, քանի ժամ է՝ չենք կարողանում նորմալ աշխատել», -նեղվեց վարորդը, իսկ ուղեւորներն էլ, լսելով, որ նախագահի պատճառով է միկրոավտոբուսը երթուղին փոխում, նեղ, անհամար փողոցի պատճառով ջարդուխուրդ լինում, արձագանքում էին՝«Գալիս ես , բարով գաս, ճամփա փակելդ ո՞րն է»: Նկատենք, որ «Անուշարանի» դիմաց նախագահին սպասող անվտանգության աշխատակիցներ ու ոստիկաններն էլ փորձում էին կարգի հրավիրել կենտրոնական այդ փողոցով երթեւեկող ու ազդանշաններով վերջին զանգ նշող դպրոցականներին, մեքենաների դիմացը կտրելով՝ նախազգուշացնում էին. «Պրծեք, նախագահն է գալիս»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Բաժիններ՝ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ Խորագրեր՝ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ, ԳՅՈՒՄՐԻ, ՆԱԽԱԳԱՀ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Մեկնաբանություններ (0) Հեղինակ Շիրակի մարզի թղթակից Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԲՀԿ խոսնակ. «Չեմ կարող տիրապետել, թե ի՞նչ են տարբեր մարդիկ, տարբեր վայրերում քննարկում»Ստանո՞ւմ է հրահանգներ ոստիկանապետը Սերժ Սարգսյանից. Վլադիմիր Գասպարյանի պարզաբանումը (Տեսանյութ) Սերժ Սարգսյան. Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանըՐաֆֆի Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից». (Տեսանյութ)
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: