Սիրիահայ վարսահարդար Կարապետ Դավոյանը երկու տարի առաջ է եկել հայրենիք՝ Սիրիայում թողնելով սեփական վարսավիրանոցը, տունը: Մյուս սիրիահայերի նման Կարապետ Դավոյանն էլ է Հայաստան եկել պատերազմի պատճառով:
Սիրիահայ վարսահարդարը ճանաչված է եղել Սիրիայում, տեղի մի քանի պաշտոնյաներ հենց նրան են վստահել իրենց մազերի հարարումը.«Սիրիայի պաշտպանության նախարարի և իր տղայի մազերն էի կտրում, իրենց ընկերների: Հիմիկվա նախագահի եղբայրը, որ մահացավ՝ երկու անգամ էլ նրա մազերն եմ կտրել»:
Կարապետ Դավոյանը Սիրիայում կտրել է նաև ՀՀ նախագահի և նրա եղբոր մազերը: Վարսահարդարն ասում է, որ Սերժ Սարգսյանը պահանջկոտ հաճախորդ չի եղել և եթե ցանկանա՝ հիմա էլ կարող է սպասարկել:
Կարապաետ Դավոյանը հայրենիք տեղափոխվելու սկզբնական շրջանում աշխատել է վարսավիրանոցներից մեկում, հետո եղբոր հետ որոշել են տարածք վարձել ու միասին աշխատել: Վարսահարդարի խոսքով, ամեն ինչ փակելն ու գալը դժվար էր, բայց հիմա դա չի մտահոգում: Երեխաներից մեկը վատառողջ է, նախքան հայրենիք գալը վիրավորվել է և շուտով կտեղափոխեն «Կարմիր խաչ»-ի վերականգնողական կենտրոն:
Սկզբնաղբյուր՝ Yerkir Media