Նաիրիտցիները կրկին պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձերը: Այս անգամ նախագահական նստավայրի դիմաց են բողոքի ակցիա կազմակերպել: Մեկ շաբաթ առաջ կառավարության դիմաց նաիրիտցիներին խոստումներ տվեց վարչապետը, որը իրականություն այդպես էլ չդարձավ:
Նաիրիտցիների հաջորդ քայլերը դեռ պարզ չի, քանի որ դեռ նախագահականում իրենց չեն ընդունել Araratnews-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայությունից: «Մեզ խոստացված աշխատավարձերը չտվեցին: Դրա համար մենք հավաքվել ենք այսօր նախագահականի դիմաց ու սպասում ենք, որ մեզ ընդունեն: Այս անգամ մենք չենք ուզում մեկ-երկու ամսվա աշխատավարձեր, այլ պահանջելու ենք մեր ամբողջ՝ 16-18 ամսվա աշխատավարձերը: Մեր հետագա քայլերը իրենց պատասխանից կերևա: Ներկա պահին դեռ մեզ չեն ընդունել»: