տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ցավակցության համար Մոսկվայից թույլտվությա՞ն է սպասում

Սերժ Սարգսյանը ցավակցության համար Մոսկվայից թույլտվությա՞ն է սպասում

131
0

Sargis-Hacpanyan

Ալիևին պահում է ռուսը, հենց ռուսն է հողերը զավթել և նվիրել Ադրբեջանին: Այս մասին Araratnews-ի հետ զրուցեց այսօր ազատամարդիկ Սարգիս Հացպանյանը: «Այս իրավիճակում ապրող հայը ինչպես կարող է ռուսի հետ իր հույսը կապել, ես չեմ հասկանում: Եվ անընդհատ որ ասում են՝ առանց ռուսի մենք ճար չունենք, ես հակառակն եմ ասում: Ոչ, հենց առանց ռուսի մենք ամեն բան ունենք»:

Եթե Հայաստանի և Թուրքիայի միջի հարցը լուծվի, ապա պետք է լուծվի առանց կողմնակի ռուսների մասնակցության: Միայն այդ ժամանակ հարցը կլուծվի ի օգուտ Հայաստանի, ի շահ մեզ, հայտնեց Սարգիս Հացպանյանը: «Թուրքիայի հետ հարցերը մենք ի շահ Հայաստանի կլուծենք այն դեպքում, եթե ռուսը չխառնվի: Մեզ համար վտանգ հանդիսացող Ալիևի գոյությունը միայն ռուսն է ապահովում»:

Սերժ Սարգսյանը աշակերտի մակարդակի շարադրություն է գրել տվել և ուղարկել Էրդողանին պատասխան, նշեց Սարգիս Հացպանյանը: «Սերժ Սարգսյանը, կարող էր զերծ մնալ պատասխանից, իրեն ավելի բարձր պահելով: Բայց դպրոցականի մակարդակի շարադրություն գրել տալով ու դա որպես պատասխան ուղարկելով՝ թեթևացրեց ինչպես իր, այնպես էլ մեր հանրապետության տեղը: Էրդողանին նա հրավեր ուղարկեց, սակայն, Էրդողանը այնքան խելամիտ գտնվեց, որ ուղղակի չպատասխանեց հրավերին: Նույնպիսի արհամարհական պատասխանի էլ Էրդողանն էր արժանի, որը չստացավ»:

Ինչ վերաբերում է Պուտինի հեռախոսազրույցով արված ցավակցությանը, ապա ինչ ցավակցություն պետք է հայտներ ՌԴ նախագահը, երբ սեփական ժողովրդին իր ցավակցությունը չի հայտնել ՀՀ նախագահը, հայտնեց Սարգիս Հացպանյանը: «Սերժ Սարգսյանը իր ցավակցությունը չհայտնեց Գյումրիի ողբերգական պատահարի առիթով, քանի որ չգիտեր ինչ արձագանք դրան կտա Մոսկվան: Հետո էլ եթե ասի, ի՞նչ ասի: Կարծես թե Սերժ Սարգսյանը Մոսկվայից թույլտվություն էր սպասում: Ամենայն Հայոց կաթողիկոսը չի ցավակցել ևս այս ընտանիքի անդամներին: Դուք իր հոտի ցավով չտառապող հովիվ տեսե՞լ եք: Պատկերացնո՞ւմ եք, ձեր հոտից 5 ոչխար չկա, գայլերը եկել և հոշոտել են: Այդ հովիվը կնստի կլացի իր կորստի համար, իսկ մեր Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին 2-րդը լռում է: Անհեթեթություն է այս ամեն ինչը: Ե չեմ հասկանում, վերևից հրամանի են սպասում երևի թե: Սա գալիս է նրանից, որ մենք չունենք իշխանություն: Այս, ինչ-որ կա՝ հեքիաթ է՝ Ազգային Ժողովը, Կառավարությունը»: