տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ցավակցել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

150
0

serj

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

«Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում:

Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: