Այսօր Սերժ Սարգսյանն այցելել է «Ռոսիա Մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոն: Սերժ Սարգսյանը մասնակցել է նորակառույց առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շրջել են միջազգային չափանիշների համապատասխան նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, և առաջարկվող ծառայությունների որակին:
Նշենք, որ «Ռոսիա Մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին: