տուն Լուրեր Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ...

Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ ձևաչափերում

91
0

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեlլ է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:

Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն է  հայտնել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

Նա նաև կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը:
Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ներկա է եղել հանդիպմանը: