տուն Լուրեր Սերժ եւ Ռիտա Սարգսյանները 200 միլիոն դրամից ավել տոկոսով փող են տվել....

Սերժ եւ Ռիտա Սարգսյանները 200 միլիոն դրամից ավել տոկոսով փող են տվել. armtimes.com

108
0

58

Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին 107 միլիոն 998 հազար 657 դրամի փոխառություն է տվել:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 14 միլիոն 700 հազար դրամ:

Սերժ Սարգսյանի եկամուտները նախորդ տարի կազմել են 28 միլիոն 850 հազար 480 դրամ, որից մի մասը գոյացել է բացառապես աշխատավարձից, իսկ մյուս մասը` 13 միլիոն 835 հազար 515 դրամը, գոյացել է փոխառությամբ տրամադրած գումարի դիմաց ստացած տոկոսներից:

Սերժ Սարգսյանը ունի բազմաբնակարան շենքում մեկ բնակարան եւ մեկ MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I տեսակի ավտոմեքենա:

Մանրամասները՝ armtimes.com-ում: