տուն Քաղաքական Միջազգային Սերիական մարդասպան 80-ամյա Մենսոնը կամուսնանա 3-րդ անգամ

Սերիական մարդասպան 80-ամյա Մենսոնը կամուսնանա 3-րդ անգամ

111
0

233F794800000578-2838444-A_Kings_County_marriage_license_was_issued_Nov_7_for_the_80_year-20_1416271227281

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են 80-ամյա սերիական մարդաասպան Չարլզ Մենսոնին ամուսնանալ երրորդ անգամ։ Այս անգամ նրա հետ ամուսնանալու է 26-ամյա Էֆթոն Էլայն Բարտոնը, ով մարդասպանի երիտասարդ երկրպագուներից մեկն է։

Զույգը 90 օր ժամանակ ունի ամուսնությունը գրանցելու համար։ Մենսոնն այժմ գտնվում է բանտում, ուր անցկացնում է ցմահ բանտարկությունը։ Ավելի վաղ Բարթոնը հավաստիացնում էր, որ իր ամուսնության մասին լուրերն անհեթեթություն են։

Ամուսնական արարողությանը մասնակցելու է մինչև 12 մարդ, հիմնականում ՝ բանտարկյալներ։ Թույլատրվել է նաև մեկ մատուցողի մուտքը բանտային տարածք։

Մենսոնը 1969 թվականին հարձակում է կատարել մի ընտանիքի վրա, ինչի հետևանով սպանվել է 3 կին և մեկ տղամարդ։ Սպանվածների մեջ եղել է նաև ռեժիսոր Ռոման Պոլանսկու հղի կինը։ 1972 թվականին Կալիֆոռնիայի դատարանը որոշել է մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ։