տուն Լուրեր Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

139
0

sergo

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ:

Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն հայտնել քրտնաջան աշխատանքի, նվիրումի, տոկունության ու սրտացավության համար:

Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ հոգատար ձեռքի և ապրեցնող ջերմության անհնար է պատկերացնել: Մեր ոլորտում Դուք մշտապես կարևոր դերակատարում եք ունեցել, և այսօր էլ հաջողված պատմություններ ունեցող շատ նախաձեռնությունների հեղինակները հենց Դուք եք:

Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով առողջություն, ներդաշնակ և ամուր ընտանիքներ, մայրական երջանկություն և ամենայն բարին:
Աստված Ձեզ պահապան: