տուն Լուրեր Սերգեյ Մինասյանըˋ Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնապես անդամակցելու մասին

Սերգեյ Մինասյանըˋ Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնապես անդամակցելու մասին

72
0

Sergey-Minasyan1

Հոկտեմբերի 10-ին կլինի, թե՞ դեկտեմբերի 25-ին այդ ֆորմալ ստորագրումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, ես չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Համենայնդեպս, թվում է,  որ ինչ- որ  ժամանակաշրջան պետք է նախապատրաստական լինի: Մնացածը իսկապես կախված է նրանից, թե արդյոք հերթական անգամ անդամակացության խնդիրը չի դառնա ինչ- որ լծակ, որը որ փորձում են օգտագործել և Բելառուսը, և Ղազախստանը՝ որպեսզի իրենց սեփական  խնդիրները կարգավորեն Մոսկվայում»,-ասում է Մինասյանը:

Լրագրողների այն հարցին, թե ՄՄ-ին անդամակցությունը որեւէ  կերպ բացասական ազդեցություն չի՞ ունենա ԼՂՀ-Հայաստան հարաբերությունների վրա, Սերգեյ Մինասյանն ասաց, որ՝ ոչ:

«Ես կարծում եմ, որ չնայած իրական էմոցիաներին, դա երկրորդական, երրորդական խնդիր է: Այս առումով նույնիսկ քաղաքական ուժերի մեջ որևէ մտահոգություն չկա: Մաքսային միությանը անդամակցելուց հետո, կարծում եմ, որ կստեղծվի ավելի լավ պայմաններ ԼՂՀ գոյատևման համար, քան կար մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը: Ոչ մի բան չի փոխվելու, առնվազն ավելի վատ չի լինի»,-հավելեց Մինասյանը: