Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակն անհանգիստ է: Երեկ այն ավելի լարվեց, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ երկու զոհ: Araratnews.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ ˋ պարզելու համար, թե ինչով են պայմանավորված սահմանագծում վերջին լարվածությունները:
«Այս դեպքերը մի քանի գործոնով են պայմանավորված: Նախ, սա անմիջական կապ ունի Գյումրիի դեպքերի հետ, որովհետև իրավիճակը խիստ լարված էր, և Արդբեջանն օգտվեց դրանից: Սահմանային լարվածությունն անմիջական կապ ունի նաև նավթի գնի նվազեցման հետ, որի պատճառով նա տնտեսական բարդ իրավիճակում է հայտնվում».-մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ստատուս քվոյի պահպանմանը, ապա քաղաքագետը նշեց, որ ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին ձեռնտու չէ ստատուս քվոյի խախտումը, ուստի վերջինս փոփոխության չի ենթարկվի: «Թեև Ադրեջանը սահմանագծում լարված իրադրություն է ստեղծում, բայց պատերազմը նրան ևս պետք չէ»,-նշեց քաղաքագետը:
Այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի պատասխանըˋ քաղաքագետը նշեց. «Կարծում եմ համապատասխան մարմինները ինձանից ու ձեզանից լավ գիտեն, թե ինչպես պետք է վարվեն: Նրանք հստակ գիտակցում են, թե ինչպիսին պիտի լինի հայկական կողմի արձագանքն այս պայմաններում»: