Հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետի տեղակալի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, նշելով, որ գործի հարուցումը մերժելու հիմք է հանդիսացել հանցակազմի բացակայությունը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խուլիգանություն է կատարել:
Մեր հարցին, թե ինչ փուլում է Ծառուկյանի և ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մասով գործերը Օհանջանյանն ասաց, որ առաջիկայում կլինի տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՔՈ կուսակցությունը հաղորդում է ներակայացրել դատախազություն, ըստ որի ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լինելովվ օրենսդիր զբաղվում է գործարարությամբ:
ԱԺ ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին էլ մի քաղաքացի մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ: