տուն Լուրեր Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

111
0

unnamed-472x265

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն. հաղորդել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:

2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում: