տուն Քաղաքական Միջազգային Սերֆինգիստը փրկվել է շնաձկան երախից

Սերֆինգիստը փրկվել է շնաձկան երախից

103
0

110737013944

Կալիֆոռնիայում կիրակի օրը սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է սերֆինգիստի վրա։ Ինչպես տեղեկացնում է The Los Angeles Times թերթը՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սան Լուիս Օբիսպո բնակավայրում։

50-ամյա տղամարդը ջրում է եղել 12 այլ մարզիկների հետ, երբ շնաձուկը բռնել է նրա ոտքը։ Տղամարդը կարողացել է պոկվել գիշատիչից և դուրս գալ ափ։ Բժիշկների տվյալներով՝ ստացած վնասվածքները վտանգավոր չեն նրա կյանքի համար։

Ականատեսները վկայում են, որ շնաձկան երկարությունը եղել է մոտ 2 մետր։