տուն Սպորտ Սերենա Ուիլյամսը 100 շաբաթ շարունակ աշխարհի լավագույն թենիսիստուհին է

Սերենա Ուիլյամսը 100 շաբաթ շարունակ աշխարհի լավագույն թենիսիստուհին է

98
0

9b6d60031b073c9dd807cbabc4aae018_crop_north

Ամերիկուհի Սելենա Ուիլյամսը, ով Australian Open-ում հանդես է գալիս առաջին համարի ներքո, 100-րդ և 101-րդ շաբաթների ընթացքում ևս առաջինը կլինի թենիսիստուհիների դասակարգման համաշխարհային աղյուսակում: Այս մասին հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը:

Սերենան կանանց թենիսի պատմության մեջ 4-րդ մարզուհին է, ում հաջողվել է 100 շաբաթ անընդմեջ առաջինը լինել: Ավելի վաղ, նման նվաճման են հասել Քրիս Էվերթը (113 շաբաթ), Մարտինա Նավրատիլովան (156 շաբաթ) և Շտեֆի Գրաֆը (186 շաբաթ):

Հավելենք, որ այս պահին Ուիլյամսը (8016) մոտ 700 միավորով գերազանցում է WTA դասակարգման երկրորդ համար Մարի Շարապովային (7335):