Քիչ առաջ Մելբուրնում ավարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի մրցաշարը։
Եզրափակչում հանդիպել էին ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու ռուսաստանցի Մարիա Շարապովան։
Սերենան ավելի ուժեղ խաղ է ցուցադրել այդ մրցամարտում և արժանիորեն նվաճել է «Մեծ սաղավարտի» մրցաշարարերում իր 19-րդ տիտղոսը։ Ամերիկուհին հաղթել է 6։3, 7։6 (7։5) հաշվով։ Չնայած պարտությանը, Շարապովան նույնպես համառ է գտնվել այս խաղում և մի դրվագում նույնիսկ հնարավորություն է ունեցել առաջ անցնելու հաշվի մեջ։
Ավստրալիայի բաց առաջնությունում Սերենան հաղթում է վեցերորդ անգամ։