McDonald`s արագ սննդի ռեստորանների նոր կարգախոս է ընտրվել Lovin’ Beats Hatin’, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Սերը հաղթում է ատելությունը»։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ տեղեկացնելով, որ գովազդային արշավը մեկնարկում է 2015 թվականի սկզբին։
Աղբյուրը տեղեկացրել է, որ ընկերությունում նման որոշում կայացրել են այն բանից հետո, երբ համացանցում արագ տեմպերով տարածվում է ատելությունը։ McDonald`s-ում չեն պատրաստվում հրաժարվել ավանդկան՝ I’m Lovin’ It (Ահա թե ինչ եմ սիրում) կարգախոսից։