Սերբիայի իշխանությունները ձերբակալել են ոստիկանության 29 ծառայողների եւ մաքսատան 9 աշխատակիցների՝ նրանց մեղադրանքներ ներկայացնելով կոռուպցիայի եւ երկրի հյուսիսում լիազորությունների չարաշահման մեջ: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Բոլոր ձերբակալվածները աշխատում Էին Բաչկի Բրեգ քաղաքում, որը գտնվում Է Հունգարիայի հետ սահմանու մ:
«Ոստիկանությունը մեղադրանքներ Է առաջադրել այն վկայությունների հիման վրա, որ ձերբակալվածների խումբը վերջին 15 ամիսներին կատարել Է մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ նրանք կաշառքներ են տվել ու վերցրել եւ չարաշահել են իրենց լիազորությունները»,-
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կասկածյալները մաքսանենգ ճանապարհով ապրանք Էին ուղարկում Եվրամիության տարածք եւ խախտում Էին Սերբիայի եւ ԵՄ-ի միջեւ սահմանային ռեժիմի կանոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: