տուն Լուրեր Սերբիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը

Սերբիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը

94
0

tomislav_nikolic_1343572573_190501

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը երկրի խորհրդարանը ցրելու հրամանագիր է ստորագրել, հաղորդում է Reuters-ը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 24-ին:

«Եկել է ժամանակը ևս մեկ անգամ ստուգելու այն բարեփոխումները, որոնք արդեն զգալի են շատ քաղաքացիների համար»,- ասել է Նիկոլիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր որ Սերբիայի կառավարությունը դիմել է Նիկոլիչին` խնդրելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս քայլով երկրի կառավարությունն արձագանքել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչի այն հայտարարությանը, որ երկրում բարեփոխումները շարունակելու համար նոր մանդատ է անհրաժեշտ: