տուն Քաղաքական Միջազգային Սերբիան պատրաստ է միանալ Ադրբեջանից եկող գազատարին

Սերբիան պատրաստ է միանալ Ադրբեջանից եկող գազատարին

123
0

serbiaՍերբիան հայտարարել է Ադրբեջանից եկող, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից օժանդակվող գազատարի նախագծին միանալու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Նրա խոսքով՝ այդ նախագծին մասնակցելն անհրաժեշտ է Սերբիա գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար, ինչը կարեւոր է երկրի եւ բալկանյան հանրապետության ամերիկյան ընկերների համար։ «Դա չի վերաբերում բալանսին։ Մեր ռազմավարական նպատակը դեպի ԵՄ ճանապարհն է»,- մեջբերում է Վուչիչի խոսքը Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Հիշեցնենք, որ TANAP նախագիծը ենթադրում է գազամուղի շինարարություն Թուրքիայի արեւելյան սահմանից մինչեւ արեւմտյան սահման ադրբեջանական «Շահ Դենիզ» ծովային հանքավայրից Եվրոպա գազ առաքելու համար: TANAP-ի իրագործման միջկառավարական համաձայնագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել էր հունիսի 26-ին: Գազամուղի նախնական թողունակությունը, ինչպես սպասվում է, կկազմի տարեկան 16 միլիարդ խմ: Շուրջ 6 միլիարդ խմ կմատակարարվի Թուրքիային, իսկ մնացածը՝ Եվրոպային: