տուն Լուրեր Սերբիան պատրաստ է Կոսովոյի հետ կարգավորել հարաբերությունները

Սերբիան պատրաստ է Կոսովոյի հետ կարգավորել հարաբերությունները

134
0

flags-565x329

Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը հայտարարել է, որ Սերբիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ, սակայն վերջինիս անկախությունը ճանաչել չեն ցանկանում, հաղորդում TASS-ը:

«ԵՄ-ում ասում են, որ Սերբիան պետք է Կոսովոյի և Մետոխիայի հետ համաձայնագիր կնքի: Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Սերբիայի մի մասի` Կոսովոյի և Մետոխիայի հետ, սակայն պատրաստ չենք ճանաչել այս մարզերի անկախությունը»,- ասել է դեսպանը: