Սերբիան մտադիր է պահպանել չեզոքությունը և չի դիտարկում ՆԱՏՕ-ին անդամագրվելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը` հղում կատարելով Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
«Մենք ռազմականապես չեզոք ենք և մտադիր չենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է նախարարը` ելույթ ունենալով սերբական հեռուստատեսությամբ: Դաչիչը նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում անել ավելին, քան նախկինում հաստատված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը: