Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Սերբիան կարող է հրաժարվել Եվրամիության անդամակցությունից, եթե դա լինի երկրի շահերին դեմ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Սերբիան աշխարհագրորեն, քաղաքականապես և մնացած բոլոր առումներով պատկանում է եվրոպական տարածաշրջանին, և մեր նպատակն է դառնալ ԵՄ անդամ, սակայն դա չի լինի Սերբիայի և Սերբիայի շահերին և Եվրամիության անդամ չհանդիսացող գործընկեր երկրների հարաբերություններին հակառակ», — ասել է Դաչիչը:
Նրա խոսքերով` երկրի առջև դրված չէ Ռուսաստանը կամ Եվրոպան ընտրելու ծայրահեղ որոշում կայացնելու անհրաժեշտություն, և նման բոլոր խոսակցությունները կապ չունեն իրականության հետ: