Սիրիայի Հալեպ քաղաքում սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը զոհվել է ավելի քան 340 մարդ, այդ թվում՝ 100-ից ավելի երեխա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը:
«Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը սպանվել է 342 մարդ, 106-ը՝ երեխա», — նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս ընթացքում վիրավորվել է 1129 մարդ, այդ թվում` 261 երեխա: