տուն Լուրեր Սեպտեմբերի 21-ը կրկնակի տոն է մեզ համար

Սեպտեմբերի 21-ը կրկնակի տոն է մեզ համար

113
0

3-tarekan-AN-copy

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, կրկնակի տոն է արարատնյուզցիների համար. ուղիղ 4 տարի առաջ բացվեց նաեւ Araratnews.am լրատվական կայքը։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ հենց սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, ինչն էլ դարձավ մեր լրատվամիջոցի կարգախոսը։

Անցած 4 տարիները թեև մեզ համար հեշտ չեն եղել, և անմասն չենք մնացել շատ խնդիրներից ու դժվարություններից, սակայն կարողացել ենք անկոտրում մնալ ու դիմակայել ցանկացած մարտահրավերի:

Այս ընթացքում մեր ընթերցողների շարունակ աճող թիվը պարտավորեցնում է, որ լինենք ավելի օպերատիվ, հավատարիմ մնանք մեր որդեգրած սկզբունքին՝ տրամադրելով անաչառ եւ հավասարակշռված տեղեկատվություն։