տուն Լուրեր Սեպտեմբերի 1-ը Ջ.Կիրակոսյանի անվան ներառական դպրոցում (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ը Ջ.Կիրակոսյանի անվան ներառական դպրոցում (տեսանյութ)

143
0

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Araratnews.am-ը այցելեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց` սաների հետ կիսելու սեպտեմբերմեկյան տպավորությունները: Առաջին դասարանցիները պատմեցին, թե ինչ են այսօր արել դպրոցում և ինչն են այնտեղ ամենից շատ հավանել:

Նշենք, որ այս դպրոցը միացած է ներառական կրթության ծրագրին: Մենք հետաքրքրվեցինք ծնողներից, թե որքանով է արդյունավետ ծրագիրը: Նրանցից շատերը նշեցին, որ դրական են համարում ծրագրի ներմուծումը, քանի որ այդպիսով նաև որոշակի խնդիրներ ունեցող երեխաները հետ չեն մնում ուսումնական պրոցեսից և կարողանում են ավելի հեշտ ինտեգրվել հասարակությանը, մինչդեռ ոչ բոլոր ծնողներն էին դրան համակարծիք:

Մեզ հետ զրույցում նրանցից մեկն ընդգծեց, որ ինքը դեմ չէ իր երեխաների հետ միեւնույն դասարանում որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաների սովորելուն, բայց միևնույն ժամանակ ցանկալի է, որպեսզի լինի հստակ բաժանում, և լուրջ առողջական խնդիրներ ունեցող երեխաները չընդգրկվեն ներառական ծրագրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարդուհի Ստեփանյան