տուն Լուրեր Սենսորային սարքերը գրոհում են անտառները

Սենսորային սարքերը գրոհում են անտառները

124
0

Հայաստանի անտառներում, մասնավորապես  Ստեփանավանի անտառտնտեսության դեպքերից հետո, հանրապետության բոլոր անտառային տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: galatv.am-ի տվյալներով՝  սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացինի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:

Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:

Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը, որը դեռ համարվումէ փորձնական նախագիծ: