Լոս Անջելեսում ավարտվել է ԱՄՆ-ի ձայնագրման ազգային ակադեմիայի մրցանակաբաշխությունը՝ Grammy-ն։
Քիչ առաջ հայտնի են դարձել այս տարվա մրցանակակիրները։ «Տարվա երգ» անվանակարգում հաղթել է Սեմ Սմիթի «Մնա ինձ հետ» երգը, իսկ ինքը՝ Սմիթը մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն երգիչ։ Սեմ Սմիթը ներկայացվել է միանգամից 6 անվանակարգերում, նա պայքարել է այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Բեյոնսեն և Ֆարել Ուիլյամսը։
«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է Բեք Հանսենը՝ Morning Phase ալբոմի համար։ Ֆարել Ուիլյամսը լավագույնն է ճանաչվել «Լավագույն մենակատարում» անվանակարգում։ Էմինեմը ստացել է երկու Grammy «Լավագույն ռեփ կատարում» և լավագույն ռեփ ալբոմի համար (The Marshall Mathers LP2)։