Գիտնականները պնդում են, որ պարզել են զույգավորման առաջացման էությունը որպես կենդանի էակների բազմացման միջոց։ Գիտնականների միջազգային մի խումբ եկել է եզրակացության, որ ձկները, որոնք ապրել են 385 մլն տարի առաջ և հայտնի են Microbrachius dicki լատինական անունով, առաջինն են, ովքեր օգտագործել են սեքսը որպես բազմացման միջոց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այդ ձուկն ունեցել է մոտ 8 սանտիմետր երկարություն և բնակվել է ներկայիս Շոտլանդիայի տարածքում։ Մի քանի միլիոն տարի անց բազմացման այս ձևն առաջացել է նաև շնաձկերի և սկատերի նախնիների մոտ։