Տարվա գլխավոր տոնը՝ Նոր տարին, սիրում է իրեն հատուկ պատրաստություններ, ամեն բան պետք է լինի Ամանորին համահունչ, գունագեղ և գեղեցիկ: Սա այն տոնն է, երբ կարելի է ազատություն տալ մտքի թռիչքին և հետաքրքիր կերպով պատրաստվել:
Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր մանրուք համապատասխան լինի Ամանորի հեքիաթին, պետք է յուրահատուկ կերպով զարդարել ոչ միայն տոնածառը, բնակարանը կամ նվերները, այլ նաև տոնական սեղանը: Նրա տեսքը նույնքան կարևոր է, որքան այն ուտեստների համը, որոնք կպատրաստեք ձեր մտերիմների համար:
Մենք ձեզ առաջարկում ենք հետաքրքիր տարբերակներ, թե ինչպես կարելի է ձևավորել սեղանը Ամանորին: