Սեդրակյան ընտանիքի կողմից հիմնադրված «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամն այս ամիս ստացել է պետական գրանցում և սկսել է իր գործունեությունը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Սեդրակյանը և մանրամասնեց հիմնադրամի ստեղծման շարժառիթներն ու նպատակները։
«Երիտասարդներին օգնելու մղումն է նման հիմնադրամ ստեղծելու շարժառիթը: Մեր հիմնական նպատակը բարձրագույն`բուհական կրթության խթանումն է: Առաջնային նպատակներն են՝ օգնել և աջակցել այն երիտասարդներին, ովքեր գիտակցում են որակյալ կրթության, ինքնազարգացման և դրանց միջոցով հայրենիքին օգտակար լինելու հանգամանքը»,-ասաց նա։
Դավիթ Սեդրակյանը մանրամասնեց, որ նշված նպատակների իրագործման համար հիմնադրամը կազմակերպում է «Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթ», որն այս տարի մայիսի 14-ին կանցկացվի առաջին անգամ և կդառնա ամենամյա:
Նրա խոսքով՝ մրցույթի հիմնական առաքելությունն է` երիտասարդ սերնդին ներկայացնել, որ կայուն գիտելիքների և առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման գործին:
Մանրամասներն՝ այստեղ: