տուն Լուրեր Սեւանի քաղաքապետին որպես վկա են կանչել, չի ներկայացել

Սեւանի քաղաքապետին որպես վկա են կանչել, չի ներկայացել

126
0

sevanq

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը այսօր բերման է ենթարկվել  Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա ասաց, որ քաղաքապետին բերման են ենթարկել հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում: «Պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել եւ պատշաճ չի իրազեկել, բերման ենթարկվելու որոշում է կայացվել, եւ այսօր ոստիկանության համապատասխան աշխատակիցները նրան բերման են ենթարկել»,- ասաց Տռուզյանը, հավելելով, որ այս պահին Ռուդիկ Ղուկասյանը փաստաբանի հետ գտնվում է քննչական բաժնում:

Տռուզյանի խոսքով` քիչ անց իրենք այլ մանրամասներ կհայտնեն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` քաղաքապետը  հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ստորգետնյա խողովակներ յուրացնելու փաստի առնչությամբ։

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք, պարզվել է, վաճառվել են քաղաքապետի գիտությամբ: Ի դեպ, այս փաստով քրեական գործ ավելի վաղ էր հարուցվել, իսկ թե ինչու հիմա որոշվեց քաղաքապետին բերման ենթարկել` Սոնա Տռուզյանը չպատասխանեց, կրկնելով, որ քիչ հետո մանրամասներ կհայտնեն: