
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2016 թվականի հունիսի 22-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 2 սանտիմետրով բարձր՝ այս տարվա հունիսի 16-ի նիշից: Հունիսի 9-ից 23-ի ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 18 միլիոն 406 հազար խորանարդ մետր ջուր: Օրական միջին թողունակությունը կազմել է 1 միլիոն 114 հազար խորանարդ մետր ջուր:
Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է մուտք եղել 86 միլիոն 345 հազար, ստորեկրյա հոսքով՝ 12 միլիոն խորանարդ մետր ջուր: