տուն Լուրեր Սեւ ծովում հայտնաբերվել են 4 զոհվածների մարմիններ

Սեւ ծովում հայտնաբերվել են 4 զոհվածների մարմիններ

100
0

154.thumb

Չորս զոհվածների մարմիններ են հայտնաբերվել Սոչիի մոտ Սեւ ծովում ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից: «Ներկայումս հայտնաբերվել եւ ջրից հանվել են չորս զոհվածների մարմիններ»,- ասել է աղբյուրը:

Նախնական տեղեկություններով՝ ՌԴ ՊՆ-ի կործանված ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անվան համույթի 68 երաժիշտներ, լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ, 6 ուղեկցորդներ եւ անձնակազմի 8 անդամներ: