տուն Լուրեր ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել

ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել

110
0

Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ։ Այն կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավորը չմանրամասնեց։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: