Սահմանադրական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։
«Սա մի մաֆիոզ օղակ է, որ նախկին իշխանությունների համար է ստեղծված, Սահմանադրությունն էլ է իրենց համար ստեղծված»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի օրոք է դարձել ՍԴ նախագահ և հեղափոխությունից հետո պետք է հեռանա՝ տեղը զիջելով պատրաստված և բանիմաց Վահե Գրիգորյանին։