Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալվել է Scorpions խմբի թմբկահար Ջեյմս Կոտակը։ Այս մասին հայտնում է The National-ը։
Ձերբակալության պատճառ է դարձել ապրիլի 3-ին Մոսկվա-Դուբայ ավիաչվերթի ժամանակ երաժշտի պահվածքը։ Կոտակը այնտեղից պետք է Բահրեյն մեկներ, որտեղ իր խումբը ելույթ էր ունենալու «Ֆորմուլա-1»-ի ժամանակ, սակայն ձերբակալվել է Դուբայի օդանավակայանում։
Նշվում է, որ երաժիշտն անպարկեշտ ժեստեր է ցույց տվել Պակիստանից և Աֆղանստանից ժամանած մուսուլման ուղևորներին, ինչպես նաև ալկոհոլ է օգտագործել։ Կոտակը խոստովանել է, որ ինքնաթիռում օգտագործել է ալկոհոլ, սակայն հայտարարել է, որ իր պահվածքով չի վիրավորել մուսուլմաններին։