տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան թագավորի մահվանից հետո Եղիսաբեթ II-ը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը

Սաուդյան թագավորի մահվանից հետո Եղիսաբեթ II-ը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը

77
0

635575509139366500-IA04-WOBS-31

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կյանքի 91-րդ տարում մահկանացուն կնքած Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Աբդել Ազիզ ալ Սաուդի մահվանից հետո դարձել է աշխարհի ամենատարեց միապետը: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Այժմ բրիտանացի թագուհին 88 տարեկան է: Նա գահ է բարձրացել 25 տարեկան հասակում:

Հարկ է նշել, որ այս տարվա սեպտեմբերի 10-ին Եղիսաբեթ II-ը կգերազանցի Վիկտորիա թագուհու գահակալման շարունակականության ռեկորդը:

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը մահացել է նախորդ գիշեր: Այժմ գահը փոխանցվել է նրա 76-ամյա եղբորը՝ Սալմանին: