Սաուդյան թագավոր Աբդալլահ բին Աբդել Ազիզ ալ Սաուդին հողին են հանձնել: Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է բոլոր համաարաբական հեռուստաալիքների եթերով: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Միապետի մարմինը շտապօգնության մեքենայով առանց շքախմբի տեղափոխվել է քաղաքային Ալ Աուդ գերեզմանատուն, որտեղ, ավանդույթի համաձայն, արագ և առանց ճոխությունների հողին է հանձնվել: Գերեզմանի վրա տեղադրվել է առանց գրությունների պարզ գերեզմանաքար:
Դրան նախորդած հրաժեշտի արարողության ժամանակ մզկիթում են գտնվել Քուվեյթի, Կատարի ամիրաները, Բահրեյնի թագավորը, արաբական այլ երկրների առաջնորդներ:
Սգո միջոցառումների հիմնական մասը տեղի կունենան վաղը: Դրանց կմասնակցեն օտարերկյա պետությունների մի շարք առաջնորդներ:
Հիշեցնենք, որ գահը ժառանգել է հանգուցյալի եղբայրը՝ Սալման իբն Աբդուլ Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը: