տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիայում հրմշտոցից զոհերի թիվը հասել է առնվազն 310-ի

Սաուդյան Արաբիայում հրմշտոցից զոհերի թիվը հասել է առնվազն 310-ի

77
0

hajj

Առնվազն 310 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայում տոնական միջոցառման ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով: Դրա մասին Twitter-ի իր էջում հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 150 զոհի մասին: Վիրավորների թիվը գերազանցում է 450-ը և չի բացառվում, որ տուժածների ու զոհերի թիվը կաճի:

Դեպքը տեղի է  ունեցել Արաֆաթ սարի մոտ, ուր ավանդաբար հավատացյալները քարերով հարվածում են սատանային խորհրդանշող սյանը: Դեպքի վայրում ներկայում աշխատում է 4000 փրկարար: