տուն Լուրեր Սաուդյան Արաբիայում ձերբակալվածների թիվը հասել է 208-ի

Սաուդյան Արաբիայում ձերբակալվածների թիվը հասել է 208-ի

129
0

E1A208A3-881E-4545-AA55-852FFAE5291A_w1023_r1_s

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ. հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 7 ձերբակալվածներ ազատ են արձակվել առանց որևէ մեղադրանքների, սակայն 201 կասկածյալ շարունակում են մնալ կալանքի տակ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրել է շուրջ 1700 բանկային հաշվեհամար:

Ձերբակալվածները կալանքի տակ են պահվում երկրի մայրաքաղաք Ռիադի Ռիթս Քերելթոն բարձրակարգ հյուրանոցում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը տեղեկացրել է, որ իրականում այդ անձինք ձերբակալված չեն, սակայն կառավարությունը հանրությանը շարունակում է ներկայացնել փաստեր գործի առնչությամբ՝ մարդկանց գործի մանրամասներին ծանոթացնելու համար:

Վերլուծաբանների կարծիքով` կոռուպցիոն այս սկանդալը ծագել է Սաուդյան Արաբիայում իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32-ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձման հիմնական թեկնածուն է, այս պահին գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Ըստ վերլուծաբանների` այս միջոցով Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին:

Կառավարությունը գաղտնի է պահում այն անձանց անունները, ովքեր ձերբակալվել են կոռուպցիոն այս գործի շրջանակում, որը, ըստ իշխանությունների, բխում է հետաքննության շահերից: