տուն Լուրեր Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներին խոշտանգումների են ենթարկում. Daily Mail

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներին խոշտանգումների են ենթարկում. Daily Mail

122
0

untitled14

Սաուդյան Արաբիայում ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներն ու գործարարները խոշտանգումների են ենթարկվում մասնավոր ամերիկյան ռազմական ընկերության աշխատակիցների կողմից. հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների նկատմամբ բռնի գործողություններն իրականացնում են Academi ամերիկյան մասնավոր ընկերության աշխատակիցները, որը նախկինում Blackwater անվանումն ուներ:

«Հյուրանոցներից դուրս, որտեղ գտնվում են ձերբակալվածները, տեղակայված են սաուդյան հատուկ ծառայությունների զրահապատ ավտոմեքենաները, սակայն հյուրանոցի ներսում գործում է մասնավոր ռազմական ընկերություն», — նշում է պարբերականը:

Աղբյուրը նաև նշում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն անձնամբ մասնակցում է ձերբակալվածների հարցաքննությանը: Ըստ տեղեկությունների՝ թագավորն արքայազներից և գործարարներից արդեն բռնագանձել է 194 մլրդ դոլար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել էր, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ:

Տեղեկացրել էինք նաև, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր հայկական արմատներով սաուդցի արքայազն, միլիարդատեր ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, ով Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը: