Արքայազնները, բարձրաստիճան պաշտոնայները, ցեղապետերը և Սաուդյան Արաբիայի այլ քաղաքացիների այս րոպեներին սկսել են հավատարմության երդում տալ երկրի նոր միապետ Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդին: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Էր Ռիադի ԱԼ Հուքմ պալատին հեռարձակվող կադրերում կարելի է տեսնել, որ ավանդական արաբական զգեստներով հարյուրավոր մարդիկ հերթով մոտենում են միապետին ու արտասանում երդման տեքստը:
Ներկաները նաև հավատարմության երդում են տալիս գահաժառանգ առաջին և երկրորդ արքայազններին: Հենց այս արարողությունից հետո Սալմանը պաշտոնապես կդառնա Սաուդյան Արաբիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ արաբական երկիրը 2005թ.-ից կառավարող Աբդալլահ թագավորն անցած գիշեր կնքել է իր մահականացուն: Նա 90 տարեկան էր: