տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիայի հոգևորականները թույլատրել են 15 տարեկանից ցածր աղջիկների ամուսնությունը

Սաուդյան Արաբիայի հոգևորականները թույլատրել են 15 տարեկանից ցածր աղջիկների ամուսնությունը

177
0

Indian-Wedding-Photography-Hawaii-Oahu-20-of-421(pp_w860_h628)

Սաուդյան Արաբիայի մեծ մուգթի շեյխ Աբդ Ալ-Ազիզ Ալ-Շեյխը հայտարարել է, որ հոգևորականների խորհուրդը մերժելու է պետության այն պահանջը, որով ամուսնական տարիքը պետք է սահմանափակվեր 15 տարեկանով։ Հոգևոր առաջնորդի խոսքերով՝ իսլամը թույլատրում է ամուսնությունը աղջիկների հետ, որոնք չեն հասել այդ տարիքի։

Ներքին գործերի նախարարությունում աղբյուրը նշել է, որ ամուսնական տարիքի սահմանափակման խնդրանքը հոգևորականներին փոխանցվել էր մոտ երկու տարի առաջ։ Փաստաթղթում հիմնավորվում էր, որ անհնարաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հարցի սոցիալական և հոգեբանական կողմերին, ինչպես նաև առողջության վրա վաղ ամուսնությունների բացասական ազդեցություններին։