Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության բանակի ջոկատները ժամանել են Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն` անվտանգություն ապահովելու նպատակով:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Եմենի ռազմական աղբյուրների համաձայն` սաուդցի զինվորները կապահովեն երկրի` արդեն ազատագրվաÕ ® տարածքները «Անսար Ալլահ» շիական շարժման անդամներից: Սաուդցի զինվորների քանակը չի նշվում:
Եմենի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ շիաների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ավելի քան վեց հազար ականներ են վնասազերծվել: Սովորաբար հոուսիները` շիա ապստամբները, ականապատում են այն տարածքները, որոնք ստիպված լքում են կառավարական ուժերի հարձակումների հետևանքով:
Արաբական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ շարունակում է ռմբակոծել շիաների դիրքերը: Նախօրեին ռմբակոծության հետևանքով շուրջ 50 շիաներ են սպանվել: Արաբական դաշինքին հաջողվել է ոչնչացնել շիաների հինգ դիրքեր, ինչպես նաև բեռնատար մեքենաներ, որտեղ մեծ քանակությամբ զենքեր ու զինամթերք է եղել: