Սաուդյան Արաբիան չի բացառում ռազմական ճանապարհով իշխանափոխությունը Սիրիայում, եթե Բաշար Ալ Ասադը հրաժարվի կամովին հեռանալ, հաղորդում է ВВС—ն:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ալ-Ջուբեյրը Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ասադը միայն երկու ճանապարհ ունի. հեռանալ կամովին կամ ակնկալել սեփական անձի հեռացմանն ուղղված ռազմական գործողություն: Ալ-Ջուբեյրը, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե ինչպես է Սաուդյան Արաբիան մասնակցելու վերոնշյալ գործողությանը:
Ալ-Ջուբեյրը մերժել է նաև Ռուսաստանի` Սիրիայի ներկայիս իշխանության հետ միասին «Իսլամական պետության» դեմ միջազգային լայն կոալիցիա ստեղծելու կոչը