տուն Սպորտ Սաուդյան Արաբիան ցանկանում է տղամարդկանց օլիմպիական խաղեր անցկացնել

Սաուդյան Արաբիան ցանկանում է տղամարդկանց օլիմպիական խաղեր անցկացնել

57
0

dt.common.streams.StreamServer

Սաուդյան Արաբիան ցանկանում է Բահրեյնի հետ միասին օլիմպիական խաղեր անցկացնել: Ընդ որում, կանայք ելույթ կունենան միայն Բահրեյնում, իսկ տղամարդիկ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հաղորդում է Trade Arabia-ն:

Հաղորդվում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը անհնար է համարել նման խաղերի անցկացումը՝ վկայակոչելով սեռական խտրականության դեմ պայքարի մասին կանոնադրական կետը:

Հիշեցնենք, որ մինչև 2012թ.-ը օլիմպիական խաղերում Սաուդյան Արաբիան ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները, քանի որ երկրի օրենսդրությունը կանանց արգելում էր սպորտով զբաղվել:

2012թ.-ին, սակայն, միջազգային հանրության ճնշման ներքո այդ օրենքը վերացվեց: