Սաուդյան Արաբիան 900 կիլոմետրանոց պատ է կառուցում Իարքի հետ սահմանը զատելու համար։ Նախագիծն արդեն սկսվել է, և կավարտվի այս տարվա վերջին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
«Սաուդյան պատը» կարող է կազմված լինել բազմաթիվ արգելապատնեշներից և դիտարկման բարձրտեխնոլոգիական համակարգերից։ Նպատակը մեկն է՝ կանխել անօրինական ներթափանցումներն Իրաքից։ Սահմանային գոտում կլինի SPEXER 2000 ռադարային համակարգերով հագեցված դիտակետեր, որոնք կարող են կանխել անօրինական ներթափանցումները 18-36 կիլոմետր շառավղով։
Բացի այդ, պատի այս կողմում պահակապարեկային աշխատանքներն իրականացնում են շուրջ 3 հազար զինվորականներ 240 հետևակի մեքենաներով։